19.11.2018 13:00

Օզիլ. «Արսենալում» ոչ միշտ է հաճելի եղել, բայց միշտ եղել է յուրահատուկ

Օզիլ. «Արսենալում» ոչ միշտ է հաճելի եղել, բայց միշտ եղել է յուրահատուկ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է ակումբում անցկացրած ժամանակաշրջանի մասին.««Արսենալում» ոչ միշտ է հեշտ եղել, սակայն միշտ եղել է յուրահատուկ: Երբ առաջին անգամ եկա այստեղ, անհանգիստ էի ու մի փոքր նյարդայինացած: Դա նոր գլուխ էր իմ կարիերայում: Այդ օրվանից ես շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ նման մեծ ակումբում ու դիմավորում եմ նոր խաղընկերներիս:Երբ ես առաջին անգամ եկա մարզման, փողոցում բավականին շատ մարդ էր հավաքված: Նրանք ինձ էին սպասում, դա յուրահատուկ ու հիանալի պահ էր: Փայլուն զգացողություններ էր, հատկապես «Էմիրեյթսում» առաջին խաղի ժամանակ: Երկրպագուները մինչև հիմա աջակցում են ինձ և ես շնորհակալ եմ նրանց»,- Օզիլի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: