19.11.2018 12:41

Մակրոնն ուզում է աշխարհը փրկել քաոսից

Մակրոնն ուզում է աշխարհը փրկել քաոսից

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կրկին կոչ է արել ստեղծել «համաեվրոպական պաշտպանություն»՝ այս անգամ, սակայն, խուսափելով օգտագործել «միացյալ եվրոպական պաշտպանություն» բառակապակցությունը: Այդ մասին նա հայտարարել է Գերմանիա կատարած իր այցի ընթացքում, Բունդեսթագում Համաժողովրդական վշտի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում:

«Եվրոպան և նրա կենտրոնում գտնվող Ֆրանսիայի և Գերմանիայի դաշինքը պարտավոր է թույլ չտալ, որ երկիրն ընկղմվի քաոսի մեջ: Նրանք պետք է մոլորակն ուղեկցեն դեպի խաղաղություն: Հենց դրա համար Եվրոպան պետք է ավելի ուժեղ և ավելի ինքնուրույն լինի: Նա չի կարող իր դերը կատարել, եթե ավելի մեծ պատասխանատվությամբ չվերաբերվի իր պաշտպանությանը և անվտանգությանը, և համաձայնի միջազգային ասպարեզում երկրորդական դերակատարում ունենալ»:

Տարբեր երկրների պատանիների հետ հանդիպման ժամանակ Մակրոնը նրանց խնդրել է չմոռանալ պատմությունը և պայքարել հանուն խաղաղ և բաց Եվրոպայի: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, իր հերթին, հավելել է. «Պատմության դասաժամերին պետք է լավ սովորել՝ նոր թյուրիմացություններից խուսափելու համար»:

Փոխանցում է euronews-ը: