19.11.2018 13:52

Մադրիդ. Femen-ն ընդդեմ ֆրանկիստների

Մադրիդ. Femen-ն ընդդեմ ֆրանկիստների

Femen շարժման ակտիվիստուհիները փորձել են խոչընդոտել Ֆրանսիսկո Ֆրանկոյի մահվան հերթական տարելիցին նվիրված երթը:

Ֆրանկոն մահացել է 1975 թ. նոյեմբերի 20-ին:

«Օրինական ֆաշիզմ, ազգային խայտառակություն»՝ այս և նման այլ գրություններ են եղել կիսամերկ կանանց մարմիններին: Ակցիայի մասնակիցները հարձակվել են աղջիկների վրա: Իրավապահները ձերբակալել են թե՛ աղջիկներին և թե՛ նրանց վրա հարձակում գործող ցուցարարներին:

Միջադեպը տեղի է ունեցել Մադրիդի Օրիենտե հրապարակում, որտեղ հավաքվել է նախկին բռնապետին համակորղ մոտավորապես երկու հարյուր մարդ: Նրանք երթով անցել են Մադրիդի կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով «Ֆրանկո, ազգային միասնություն»: Ցուցարարները բողոք են հայտնել նաև Զոհերի հովտում իր վերջին հանգրվանը գտած Ֆրանկոյի աճյունը մեկ այլ վայր տեղափոխելու մտադրությունների կապակցությամբ: Համապատասխան հրամանագրին հավանություն է տվել կառավարությունը, սակայն վերահուղարկավորելու ստույգ ամսաթիվը հայտնի չէ:

Փոխանցում է euronews-ը: