19.11.2018 16:09

Չիկագոյում վերելակը ցած է ընկել 95-րդ հարկից

Չիկագոյում վերելակը ցած է ընկել 95-րդ հարկից

Վեց ուղևոր, այդ թվում՝ մի հղի կին տեղափոխող վերելակը ցած է գահավիժել Չիկագոյի Հանկոկ-կենտրոնի 95-րդ հարկից, հաղորդել է CBS Chicago-ն:

Նշվում է, որ վերելակի պարաններից մեկն է կտրվել, ինչի արդյունքում խցիկը մեծ արագությամբ ցած է սլացել ու կանգ է առել 11-րդ հարկի մակարդակում: Ընդ որում՝ սարսափահար ուղևորները չեն իմացել, թե որտեղ է կանգ առել վերելակը, մինչև որ արտակարգ ծառայությունները ժամանել են:

Բարեբախտաբար՝ ուղևորներից ոչ մեկը չի տուժել:

Փոխանցում է ria.ru-ն: