20.11.2018 08:05

Ազգերի լիգա. Հոլանդիան ոչ-ոքի կորզեց ու առաջ անցավ աշխարհի չեմպիոնից (տեսանյութ)

Ազգերի լիգա. Հոլանդիան ոչ-ոքի կորզեց ու առաջ անցավ աշխարհի չեմպիոնից (տեսանյութ)

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի 1-ին խմբում կայացան բոլոր հանդիպումները:

Վերջին տուրում միմյանց հետ մրցեցին Գերմանիայի ու Հոլանդիայի հավաքականները: «Վելտինս Արենայում» տեղի ունեցած խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

Յոահիմ Լյովի ֆուտբոլիստներից գոլի հեղինակ դարձան Տիմո Վերները և Լերոյ Սանեն: Հոլանդիայի ընտրանու կազմում խաղավերջում հաշիվը կրճատեց Պրոմեսը, իսկ Վիրջիլ վան Դեյկը հավասարեցրեց հաշիվը ու հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց իր ընտրանուն:

Այսպիսով, Կումանի թիմը Ֆրանսիայի հավաքականի հետ վաստակում է 7 միավոր, սակայն անձնական խաղերի արդյունքում գրավում է առաջին տեղը ու դուրս գալիս խմբից: Գերմանիան Ազգերի լիգայի խաղարկությունն ավարտում է երրորդ տեղում` 2 միավորով: