20.11.2018 08:11

Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց Ազգերի լիգայի խաղարկությունը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց Ազգերի լիգայի խաղարկությունը (տեսանյութ)

Ազգերի լիգայի խաղարկության D լիգայի 4-րդ խմբում կայացավ վերջին՝ 6-րդ տուրը:

Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Խաղի մեկնարկից 9 րոպե անց Գագիկ Դաղբաշյանի լավ փոխանցումից հետո Սարգիս Ադամյանը գլխի հարվածով բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի նախավերջին րոպեին տանտերերը գեղեցիկ գոլով հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Բուխելը:

Երկրորդ կեսի մեկնարկից 2 րոպե անց Վարազդատ Հարոյանի կոպտագույն սխալից հետո Հասլերը մեն-մենակ մնաց Հենրի Ավագյանի դեմ և կարողացավ գնդակն ուղարկել դարպասը՝ 2:1:

Մեր ֆուտբոլիստները հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ կարողացան խուսափել պարտությունից. Ղազարյանի փոխանցումից հետո գլխի հաշվենկատ հարվածով գոլի հեղինակ դարձավ փոխարինման նտած Ալեքսանդր Կարապետյանը:

Նշենք, որ Հենրի Ավագյանից բացի, ազգային թիմում նորամուտը նշեց նաև Ալիկ Առաքելյանը՝ փոխարինման մտնելով խաղավերջում:

Այս ոչ-ոքիից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով զբաղեցնում է խմբում 2-րդ հորիզոնականը: Զուգահեռաբար ընթացած խաղում Մակեդոնիան 4 անպատասխան գնդակ է ուղարկել Ջիբրալթարի դարպասը և 15 միավորով գլխավորել խումբը՝ դուրս գալով փլեյ-օֆֆ: 

ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2-2 (1-1)  
0-1՝ Սարգիս Ադամյան 9՛, 1-1՝ Մարսել Բյուխել 44՛, 2-1՝ Դավիդ Հասլեր 47՛, 2-2՝ Ալեքսանդր Կարապետյան 85՛
ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆ. 1.Բենջամին Բյուխել, 3.Մաքս Գոպել, 5.Իվան Քինտանս (2.Ֆաբիան Էբերլ, 84), 6.Մաթիաս Զելե (13.Մարտին Բուչել, 57), 14.Յենս Հոֆեր, 22.Մարտին Ռեխշտայներ, 7.Մարսել Բյուխել (2.Դանիել Բրանդլե, 63), 18.Նիկոլաս Հասլեր, 23.Միկելե Պոլվերինո, 11.Դենիս Սալանովիչ, 14.Լիվիո Մայեր
ՀԱՅԱՍՏԱՆ. 12.Հենրի Ավագյան, 2.Khachaturov, 3.Վարազդատ Հարոյան, 15.Գագիկ Դաղբաշյան, 19.Հովհաննես Համբարձումյան (8.Arakelyan, 89), 5.Արտակ Գրիգորյան, 18.Հենրիխ Մխիթարյան, 21.Ռումյան Հովսեփյան (11.Karapetyan, 72), 10.Գեւորգ Ղազարյան, 14.Յուրա Մովսիսյան, 22.Սարգիս Ադամյան
Զգուշացում՝ Մարտին Ռեխշտայներ 59՛ (Լ), Բենջամին Բյուխել 68՛ (Լ), Հովհաննես Համբարձումյան 73՛ (Հ) ; Մրցավար՝
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
42 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 58
8 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 20 (9)
12 ՏՈՒԳԱՆՔ 18
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6
3 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2