20.11.2018 13:39

Թուրքմենստանում նոր դեսպան ունենք

Թուրքմենստանում նոր դեսպան ունենք

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորգարել, որով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Վադիմիր Բադալյանին հետ է կանչել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Սարգսյանը, մեկ այլ հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այդ պաշտոնում նշանակել է Գառնիկ Բադալյանին: