21.11.2018 09:30

Ջերարդը նշել է, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը

Ջերարդը նշել է, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը

«Ռեյնջերս»-ի գլխավոր մարզիչ Ստիվեն Ջերարդը կարծում է, որ «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա Աշխարհի առաջնությունում հաղթած հավաքականի անդամներից մեկը:

«Իմ կարծիքով՝ մրցանակի գլխավոր թեկնածուները Գրիզմանն ու Մբապեն են: «Ոսկե գնդակ»-ը պետք է աշխարհի չեմպիոնը ստանա: Լավագույն թեկնածուները Ֆրանսիայի հարձակվողներն են՝ Գրիզմանը և Մբապեն, սակայն պետք չէ թերագնահատել

Ռոնալդուի և Մեսսիի հնարավորությունները: Հենց այդ քառյակից մեկն էլ կարժանանա այդ պատվին»,- Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է France Football-ը:

Հավելենք, որ Ջերրարդը շոտլանդական թիմը գլխավորել է ընթացիկ մրցաշրջանի սկզբում: