21.11.2018 11:07

ՈւԵՖԱ-ի նախագահը՝ Սուպերլիգայի ստեղծման հնարավորության մասին

ՈւԵՖԱ-ի նախագահը՝ Սուպերլիգայի ստեղծման հնարավորության մասին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը բացառել է եվրոպական մի շարք ակումբների կողմից Սուպերլիգա ստեղծելու հնարավորությունը:

«Դա երբեք տեղի չի ունենա: Ահա թե ինչ: Դրանք միայն խոսակցություններ են, սակայն Սուպերլիգայի ստեղծումը բացառված է: Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ մտադիր ենք բոլոր ակումբներին հնարավորություն տալ մասնակցել եվրագավաթային մրցաշարերի»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եվրոպական 11 առաջատար ակումբ մտադիր է նոր մրցաշար ստեղծել: