21.11.2018 12:00

Գրիզմանը գիտի, թե ով կարող է փոխարինել Դիդյե Դեշամին

Գրիզմանը գիտի, թե ով կարող է փոխարինել Դիդյե Դեշամին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պնդում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը իդեալական փոխարինող կլիներ Դիդյե Դեշամի համար Ֆրանսիայի  հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Ես չգիտեմ, թե դեռ որքան է Դեշամը մտադիր գլխավորել Ֆրանսիայի հավաքականը: Նա վաստակել է այն հարգանքը, որն ունի, և կարծում եմ, որ կարող է մնալ այս պաշտոնում այնքան, որքան ցանկանա: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ ներկայումս հասանելի մարզիչներից Ֆրանսիայի ընտրանու համար լավագույն տարբերակը Զինեդին Զիդանն է, – Գրիզմանի խոսքերն է մեջբերում  ESPN-ը:

Հիշեցնենք, որ Դեշամի գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց ԱԱ-2018-ում, չնայած որ շատերը նրան քննադատում էին տակտիկայի ընտրության համար՝ նշելով, որ Դեշամը չի կարողանում առավելագույնը ստանալ իր խաղացողներից: