21.11.2018 12:30

Պոլ Գասկոյնը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ

Պոլ Գասկոյնը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ

Անգլիական ֆուտբոլի լեգենդ Պոլ Գասկոյնին մեղադրում են սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին, երբ 51-ամյա Գասկոյնը Յորքից գնացքով գնում էր Դարեմ։ Գնացք նստելիս նա ձեռքերին ազատություն է տվել մի կնոջ հանդեպ։

Հիմա «Նյուքասլի», «Տոտենհեմի», «Լացիոյի», «Ռեյնջերսի», «Էվերտոնի» և Անգլիայի հավաքականի նախկին խաղացողին մեղադրանք է առաջադրվել։ Դեկտեմբերի 11-ին նա պետք է ներկայանա դատարան, հաղորդում է BBC-ին։