21.11.2018 13:00

Գերմանիայի հավաքականը վերջին 40 տարում վատագույն ցուցանիշն է գրանցել

Գերմանիայի հավաքականը վերջին 40 տարում վատագույն ցուցանիշն է գրանցել

Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի ընդունել էր Հոլանդիայի ընտրանուն և վերջին րոպեներին ձեռքից բաց թողել հաղթանակը (2-2):  

Այսպիսով, Յոահիմ Լյովի սաները 1978 թվականից սկսած առաջին անգամ չեն հաղթել 5 անդընդմեջ խաղերում: Սա Գերմանիայի հավաքականի պատմության ամենաերկար ձգձգվող առանց հաղթանակների շարքն էր:

«Բունդեսթիմը» վերջին անգամ հաղթանակի է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ (2-1): Դա տեղի է ունեցել այս ամառ կայացած աշխարհի առաջնության խմբային փուլում:

Ազգերի լիգայի A լիգայի 6-րդ տուրից հետո Գերմանիան հավաքելով 2 միավոր՝ առաջին խմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը և նահանջեց Բ դիվիզիոն: