21.11.2018 10:17

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով:

Քամին՝ արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև:

Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            21.50C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -7.00C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            5.40C