21.11.2018 12:02

Զոհ՝ Շերեմետևոյի թռիչքուղու վրա

Զոհ՝ Շերեմետևոյի թռիչքուղու վրա

Շերեմետևո  օդանավակայանի թռիչքուղու վրա Boeing 737 մարդատար ինքնաթիռին բախվելու արդյունքում զոհվել է Հայաստանի քաղաքացի, РИА Новости-ին տեղեկացրել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

Երեքշաբթի հաղորդվել էր, որ օդանավակայանի թռիչքուղու վրա, Մոսկվա-Աթենք երթուղու Boeing 737 օդանավի թռիչքից հետո, հայտնաբերվել է տղամարդու դի:

«Ճշտված տվյալներով՝ Շերեմետևո օդանավակայանի թռիչքուղու վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում զոհվել է Հայաստանի քաղաքացի»,- ասել է РИА Нововсти-ի զրուցակիցը: Նա նշելէ, որ զոհվածը 25 տարեկան երիտասարդ է:

Փոխանցում է ria.ru-ն: