21.11.2018 12:22

Պայթյուն Քաբուլում՝ աստավածաբանների հանդիպման ժամանակ. կան տասնյակ զոհեր

Պայթյուն Քաբուլում՝ աստավածաբանների հանդիպման ժամանակ. կան տասնյակ զոհեր

Քաբուլում, ամուսնությունների պալատում, որտեղ երևելի հոգևորականներ են հավաքվել նշելու Մուհամեդ մարգարեի ծննդյան տոնը, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 43 մարդ, 80-ից ավելին վիրավորվել են:

Պայթյունը տեղի է ունեցել ճաշկերույթի սրահում, որտեղ այդ պահին եղել է մոտավորապես հազար մարդ, հաղորդել է Tolo News հեռուստատեսությունը:

Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը:

Զոհերի թվով՝ սա վերջին ամիսներին Աֆղանստանում կատարված ամենախոշոր հարձակումներից է:

Փոխանցում է BBC-ն: