21.11.2018 13:05

ԱՄՆ. Էր-Ռիադի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանվի

ԱՄՆ. Էր-Ռիադի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանվի

Ջամալ Հաշոգիի սպանության կապակցությամբ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ սահմանելն  Էր-Ռիադի հանդեպ անկանխատեսելի հետևանքներ կունենա տնտեսության, նավթի գների կտրուկ աճի և աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանելու տեսակետից: Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, հնարավոր է, ուղիղ առնչություն ունի այդ հանցագործությանը:

««Պատժամիջոցների» հարցի գինը հարյուր միլիարդավոր դոլարներ են, այդ թվում՝ նաև ռազմական ուղիղ շփումների, և մենք մտադիր չենք դրանք նվիրել Ռուսաստանին, Չինաստանին կամ ցանկացած այլ երկրի: Ինձ համար ամեն ինչ շատ պարզ է՝ «չկան բարեկամներ և թշնամիներ, կան ամերիկյան ազգային շահեր»: ԿՀՎ-ն դրանով զբաղվել է, նրանք ոչ մի ակներև ապացույց չեն գտել արքայազնի դեմ, կարող է՝ դա իր հրամանով է արվել, կարողէ՝ ոչ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Անցյալ տարի արաբական թագավորությունը հայտարարել է ԱՄՆ տնտեսության մեջ իր ներդրումների ծավալը՝ մոտավորապես 450 մլրդ դոլար: Դրա մեկ քառորդը ռազմական պատվերներն են Boeing-ի, Lockheed Martin-ի և ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի այլ խոշոր ընկերությունների համար:

Փոխանցում է euronews-ը: