21.11.2018 13:48

Եգիպտոսում նոր դեսպան ունենք

Եգիպտոսում նոր դեսպան ունենք
Լուսանկարում՝ Արմեն Մելքոնյանը

Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Արմեն Մելքոնյանին հետ է կանչել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Արմեն Մելքոնյանին հետ է կանչել նաեւ Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից: 

Մյուս հրամանագրով Սարգսյանը Կարեն Գրիգորյանին նշանակել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե):