21.11.2018 16:00

ՆԱՏՕ-ի պաշտոնյան Վրաստանը համարում է «օրինակելի երկիր»

ՆԱՏՕ-ի պաշտոնյան Վրաստանը համարում է «օրինակելի երկիր»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը Վրաստանն անվանել է «օրինակելի երկիր» և խոստացել, որ նա անպայման կդառնա դաշինքի անդամ, սակայն ժամկետները չի որոշակիացրել:

Գետեմյուլերն այդ մասին հայտարարել է Կանադայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի 64-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում, նրա խոսքը մեջբերել է  վրացական խորհրդարանի մամուլի ծառայությունը:

«Վրաստանն օրինակելի երկիր է, և նա նույն տեմպերով պետք է շարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը»,- հայտարարել է նա:

Գետեմյուլլերի խոսքով՝ «ՆԱՏՕ-ի դռները բաց են, 2008 թ. Բուխարեստյան գագաթնաժողովի որոշումն ուժի մեջ է, և Վրաստանը կդառնա դաշինքի անդամ»:

Վրաստանի և ՆԱՏՕ-ի ինստիտուցիոնալ համագործակցությունն սկսվել է 1994 թ., երբ այդ երկիրը մասնակցել է «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրին: 2004 թ. «վարդերի հեղափոխությունից» հետո այդ համագործակցությունն ավելի ակտիվ է դարձել: 2008 թ. Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հաստատվել է, որ Վրաստանն ապագայում կարող է դառնալ դաշինքի անդամ՝ պայմանով, որ համապատասխանի նրա չափորոշիչներին:

Փոխանցում է ria.ru-ն: