22.11.2018 15:19

Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը կատարյալ է համարում ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները

Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը կատարյալ է համարում ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները

Ռուսաստանը և Թուրքիան կատարյալ հարաբերություններ ունեն, որոնք շարունակում են բարելավվել ու ամրապնդվել: Այդ մասին հինգշաբթի «Ռուսաստանա-թուրքական հարաբերություններ. ձևավորելով ապագայի կերպարը» համաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի Արտաքին քաղաքականության անվտանգության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին:

«Նախկինում մենք կռիվ էինք տալիս լոլիկների ու սմբուկների հետ կապված խնդիրների շուրջ, իսկ հիմա՝ երկու օր առաջ, մենք միասին նշեցինք «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտը: Շարունակվում է «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության ծրագրի իրականացումը,  C-400 ԶՀՀ ձեռքբերման պայմանագրի իրականացումը: Այդ բոլոր ծրագրերի կատարումը կարևոր է ոչ միայն տնտեսության համար, այլև մեր ժողովուրդների միջև հարաբերությունների տեսակետից: Այժմ մեր հարաբերությունները կատարյալ են, և դրանք շարունակում են ամրապնդվել ու բարելավվել»,- ասել է նա:

Համաժողովն ընթանում է նոյեմբերի 22-23-ին Անկարայում:

Փոխանցում է tass.ru-ն: