26.11.2018 12:00

Դևիսի գավաթ. Խորվաթիան դարձավ մրցաշարի հաղթող

 Դևիսի գավաթ. Խորվաթիան դարձավ մրցաշարի հաղթող

Լոնդոնում ավարտվել է Դևիսի գավաթի խաղարկությունը: Եզրափակիչ խաղում Խորվաթիան ներկայացնող Մարին Չիլիչը 7:6 (7:3), 6:3, 6:3 հաշվով հաղթել է ֆրանսիացի Լյուկ Պուին:

նիսիստների միջև հանդիպումը տևել է 2 ժամ 22 րոպե: Աշխարհի 7-րդ ռակետի հաղթանակի շնորհիվ հաշիվը դարձել է 3:1, և խորվաթները պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել են չեմպիոնի կոչումը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականն առաջին անգամ Դևիսի գավաթի հաղթող էր դարձել 2005 թվականին: Այդ ժամանակ թիմն առավելության էր հասել Սլովակիայի նկատմամբ: