27.11.2018 15:06

Թուրքիայի ԱԳՆ. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Էրդողանի հետ հանդիպում է խնդրել

Թուրքիայի ԱԳՆ. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Էրդողանի հետ հանդիպում է խնդրել

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն  Suddeutsche Zeitung  թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցրել է, թե հնարավո՞ր է հանդիպում կազմակերպել Արգենտինայում G20 գագաթնաժողովի շրջանակներում:

«Այո, նա Էրդողանին հարցրել է հեռախոսով, թե կարո՞ղ են իրենք հանդիպել Բուենոս-Այրեսում: Էրդողանն ասել է՝ «Տեսնենք»»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանն իմացել է Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մասին: «Չգիտեմ, թե Թրամփն ինչու է դա ասել: Ես նաև չգիտեմ՝ ամերիկացիները որևէ ապացույց ունե՞ն, որի մասին մենք չգիտենք: «Հնարավոր է»-ն մեզ չի բավարարում, մենք պետք է համոզված լինենք»,- հավելել է Չավուշօղլուն:

Փոխանցում է ria.ru-ն: