24.09.2012 12:47

Զորավարժություններ ուղղված գազատարների պաշտպանությանը

Զորավարժություններ ուղղված գազատարների պաշտպանությանը

Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում  Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինվորականների  մասնակցությամբ մեկնարկում են հրամանատարաշտաբային զորավարժություններ, հայտնում է 1news.az-ը: Զորավարժությունների նպատակն է մշակել գազատար խողովակների պաշտպանության մեթոդներ: Բացի զինվորականներից այդ զորավարժություններին մասնակցում են նաև գազային ընկերությունների ներկայացուցիչներ: Նման զորավարժությունները կրում են ամենամյա բնույթ: