28.11.2018 14:33

Երևանի քաղաքապետը պարբերաբար ընդունելության օրեր կունենա

Երևանի քաղաքապետը պարբերաբար ընդունելության օրեր կունենա

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարբերաբար ընդունելության օրեր կկազմակերպի քաղաքապետարանում: Այդ մասին հայտնում են քաղաքապետարանից՝ նշելով, որ քաղաքացիների առաջիկա ընդունելությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ ժամը 11.00-16.00-ը:

Ընդունելության համար կարելի է գրանցվել՝ զանգելով (011) 51-42-72 հեռախոսահամարով, հղելով նամակ Երևան-0015, Արգիշտիի փող. 1 հասցեով կամ գրելով էլեկտրոնային նամակ՝ [email protected] հասցեին:

Քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ըստ գրանցման հերթականության: Նամակով գրանցվող քաղաքացիներին խնդրում ենք նշել անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ, խնդրի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: