28.11.2018 15:25

Բելառուսում մահապատժի է ենթարկվել վեց սպանություններում մեղավոր ճանաչված «սև ռիելթորը»

Բելառուսում մահապատժի է ենթարկվել վեց սպանություններում մեղավոր ճանաչված «սև ռիելթորը»

Բելառուսում ի կատար է ածվել հերթական մահապատիժը, հաղորդել է հանրապետությունում չգրանցված «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը:

Կազմակերպության տվյալներով՝ մահապատժի է ենթարկվել «սև ռիելթորների» գործով դատապարտված 31-ամյա Սեմյոն Բերեժնոյը: Նա և իր մյուս երեք հանցակիցները մեղավոր են ճանաչվել վեց մարդու սպանության մեջ:

2009-2015 թթ. չորս հոգուց բաղկացած «սև ռիելթորների» խումբը փնտրել է անշարժ գույք ունեցող միայնակ մարդկանց: Նրանց համոզել են վաճառել կամ փոխանակել իրենց բնակարանը, խոստացել են «լուծել բոլոր խնդիրները», ապա սպանել են: Ոմանց թաղել են ողջ-ողջ, քանի դեռ զոհը քնած է եղել  օղու կամ քնաբերի ազդեցության տակ:

Փոխանցում է newsru.com-ը: