28.11.2018 15:56

Չինաստան. Պայթյուն քիմիական գործարանի մոտ, տասնյակ զոհեր կան

Չինաստան. Պայթյուն քիմիական գործարանի մոտ, տասնյակ զոհեր կան

Չինաստանի Հեբեյ նահանգում գտնվող քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, գրեթե նույնքան մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ողբերգության պատճառ է դարձել բեռնատարներից մեկում վտանգավոր քիմիական նյութերի դետոնացիան: Սակայն թե հատկապես ինչն է պայթյուն հրահրել՝ դեռ պետք է պարզեն մասնագետները: Նաև հայտնի չէ, թե որ ձեռնարկությանն է պատկանել պայթած բեռնատարը: Կրակը արագ տարածվել է հարևան մեքենաների վրա: Հաղորդվում է, որ այրվել է առնվազն 50 ավտոմեքենա:

Փոխանցում է euronews-ը: