29.11.2018 12:25

Աղբյուր. G-20-ում Պուտինի և Թրամփի հանդիպման համար նախատեսվել է երկու ժամից ավելի

Աղբյուր. G-20-ում Պուտինի և Թրամփի հանդիպման համար նախատեսվել է երկու ժամից ավելի

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 1-ին, և այն կտևի ավելի քան երկու ժամ, РИА Новости-ին տեղեկացրել է աղբյուրը պատվիրակություններից մեկում:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները կհանդիպեն Արգենտինայում G-20-ի շրջանականերում, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

Հանդիպման վայրը Park Hyatt Buenos Aires հյուրանոցն է, հանդիպման սկիզբը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 17.30-ին:

 Հանդիպումը կլինի երես առ երես, ինչպես նաև երկու պատվիրակությունների առանցքային անդամների մասնակցությամբ: Կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ ինչպես դուրս բերել այդ հարաբերությունները փակուղուց, նոր ուղիներ գտնել դրանք կարգավորելու համար: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքով՝ օրակարգում կլինեն նաև անվտանգության, սպառազինության վերահսկման և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Երկու նախագահների նախորդ լիաֆորմատ հանդիպումը կայացել է հուլիսին Հելսինկիում:

Փոխանցում է ria.ru-ն: