Շարունակվում է Քոչարյանի գործով վերաքննիչ նիստը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։
Կրկին դատարանում է նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ի դեպ, Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը հայտարարել է, թե իրենք նոր վերաքննիչ բողոք են ներկայացնելու առաջին ատյանի որոշման դեմ` հիմք ընդունելով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսումը և ասուլիսը: