29.11.2018 13:07

ՄԱԿ. աֆղանցիները սովի պատճառով վաճառում են երեխաներին

ՄԱԿ. աֆղանցիները սովի պատճառով վաճառում են երեխաներին

Սաստիկ երաշտն Աֆղանստանում բերքի ոչնչացման և սովի պատճառ է դարձել, ինչի արդյունքում տեղացիները վաճառում են իրենց երեխաներին՝ ընտանիքի մյուս անդամներին կերակրելու և պարտքերը վճարելու համար:

 Այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), որի տվյալներով՝ Հերաթ և Բադգիս գավառներում միայն վերջին չորս ամիսների ընթացքում վաճառվել է 160 երեխա: Այս շրջանների բնակիչները՝ առնվազն 220 հազար ընտանիք, զինված բռնությունների պատճառով ստիպված են եղել փախչել իրենց բնակավայրերից և ապրիլ ամսից ապրում են վրաններում:

 Զեկույցում նշվում է, որ դեռ երաշտից առաջ աֆղանական տնտեսությունների 80 %-ը պարտքերի տակ էր:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականներով՝ Աֆղանստանի երեքուկես միլիոն բնակիչներ շտապ մարդասիրական օգնության կարիք ունեն, իսկ 2019 թ. վերջին այս երկրում սովյալ երեխաների թիվը կհասնի 600 հազարի:

Փոխանցում է euronews-ը: