29.11.2018 13:42

Ուկրաինայում ուժի մեջ է մտել ռազմական դրության մասին օրենքը

Ուկրաինայում ուժի մեջ է մտել ռազմական դրության մասին օրենքը

Ուկրաինայի տասը շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին օրենքը հրապարակվել է կառավարական «Урядовый курьер» թերթում, այդպիսով՝ օրենքը պաշտոնապես մտել է ուժի մեջ:

Փաստաթղթի տեքստում նշվում է, որ ռազմական դրությունը մտցվում է 30 օրով: Ռազմական դրության պայմաններում մոբիլիզացիա է հայտարարում Ուկրաինայի նախագահը:

Նոր ռեժիմը նախատեսում է քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակում, այդ թվում՝ ընտրություններին մասնակցելու, խոսքի և մտքի ազատության սահմանափակում:

Ի դեպ, Ուկրաինայում դեկտեմբերի վերջին մեկնարկում է նախագահական ընտրարշավը:

Հիշեցնենք, որ Պետրո Պոռոշենկոն ռազմական դրությունը նախաձեռնել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո:

Փոխանցում է ria.ru-ն: