29.11.2018 14:11

Թրամփը սպառնացել է գաղտնազերծել Մյուլլերի հետաքննության փաստաթղթերը

Թրամփը սպառնացել է գաղտնազերծել Մյուլլերի հետաքննության փաստաթղթերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է գաղտնազերծել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությանը, եթե դեմոկրատներն սկսեն իր վարչակազմի ստուգումներ անցկացնել:

«Եթե դեմոկրատներն ուզում են ոչնչացնել նախագահին և նրա վարչակազմը, դա կլինի լավագույնը, որ կկատարվի ինձ հետ: Ես պատասխան հարված կհասցնեմ, և այնքան ուժգին, որ նախկինում երբեք չեմ հարվածել»,- New York Post թերթին տված հարցազրույցում:

Նախագահի խոսքով՝ փաստաթղթերի գաղտնազերծումը կբացահայտի ՀԴԲ-ի, ԱՄՆ արդարադատության նախարարության և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ իր դեմ կազմակերպված դավադրությունը:

«Կարծում են՝ դա կօգնի իմ ընտրարշավին: Եթե նրանք կոշտ խաղ են ուզում, ապա կստանան դա: Նրանք կտեսնեն, թե որքան կործանարար են այդ փաստաթղթերը»,- հայտարարել է Թրամփը:

Փոխանցում է ria.ru-ն: