29.11.2018 14:38

«Էքստրասենսների ճակատամարտեր» հաղորդման նախկին մասնակիցը բացահայտում է

«Էքստրասենսների ճակատամարտեր» հաղորդման նախկին մասնակիցը բացահայտում է

«Էքստրասենսների ճակատամարտեր» հանրահայտ հեռուստաշոուի նախկին մասնակիցը «360» հեռուստատեսությանը տված անանուն հարցազրույցում հայտարարել է, որ իրեն առաջարկել են վճարել՝ նախագծի եզրափակիչ փուլ դուրս գալու համար:

«Քաստինգի փուլում և տեղեկություններ չհրապարակելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելուց անմիջապես հետո ինձ առաջարկվեց գնել մասնակցությունը և առաջնորդությունը նախագծում: Դա չորրորդ սեզոնն էր, և այն ժամանակ դա արժեր 450 հազար: Այսինքն՝ կես միլիոն տալիս ես, ու դեռ քաստինգի փուլում արդեն եզրափակիչում ես»,- պնդում է շոուի նախկին մասնակիցը: Նրա խոսքով՝ նախագծում, իրոք, շատ մասնակիցներ կային, ովքեր ոչ մի կապ չունեին էքստրասենսության հետ:

Տղամարդը նշել է, որ հենց միայն մասնակցությունն այդ շոուին ապագյում լավ եկամուտ է ապահովում:

«Էքստրասենսների ճակատամարտերը» ռուսատանյան THT հեռուստատեսությամբ հեռարձակվող հանրահայտ շոու է գերընդունակությունների վերաբերյալ: 2017 թ. փետրվարին այն հակամրցանակ է ստացել Կրթության և գիտության նախարարության կողմից՝ կեղծ գիտության հանրայնացման համար:

Փոխանցում է ria.ru-ն: