29.11.2018 18:49

Երկրի երկրորդ դեմքը առաջարկում է ձևացնել, թե Արցախի հարց չկա. Մուսինյան

Երկրի երկրորդ դեմքը առաջարկում է ձևացնել, թե Արցախի հարց չկա. Մուսինյան

Հայ ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը գրում է.

««Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից»:

Սա հատված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի երեկվա հայտարարությունից:

Չգիտես` խնդաս, թե լաս: Հայաստանն իր անկախացման օրից ունի մի գոյաբանական խնդիր` Արցախի հարց, իսկ երկրի երկրորդ (կամ առաջին... կամ էլ չգիտեմ որերորդ. այս Սահմանադրությունից էդպես էլ բան չհասկացվեց) դեմքն առաջարկում է նախընտրական արշավում, այսինքն իշխանության ձևավորման գործընթացից հանել Արցախի հարցը: Չխոսել գլխավորի մասին: Ձևացնել, թե նման հարց չկա: Խաբել ժողովրդին: Խաբել գիտակցաբար` հայրենիքի ցավով տապակվողի դիմակը հագած:

Ու այս մտածողությամբ (իրականում` մտածողության բացակայությամբ) մարդիկ 20 տարի ազգի ու պետության ճակատագիր են վճռել»: