30.11.2018 12:01

Կերչի միջադեպի պատճառով Թրամփը չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը Արգենտինայում

Կերչի միջադեպի պատճառով Թրամփը չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը Արգենտինայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ  Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ զեկույցին ծանոթանալուց հետո որոշել է չեղարկել Արգենտինայում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ (ուկրաինական) նավերն ու նավաստիները Ռուսաստանից Ուկրաինա չեն վերադարձվել, ես որոշել եմ, որ բոլոր կողմերի համար ավելի լավ կլինի չեղարկել Արգենտինայում նախատեսված հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- իր Twitter-ում գրել է Թրամփը:

Դրանից ընդամենը մեկ ժամ առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե հիմա «շատ լավ ժամանակ է» Պուտինի հետ հանդիպման համար:

Փոխանցում է BBC-ն: