30.11.2018 12:50

Մերկելը G20 գագաթնաժողովին կմեկնի սովորական չվերթով

Մերկելը G20 գագաթնաժողովին կմեկնի սովորական չվերթով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բաց կթողնի Արգենտինայում G20 գագաթնաժողովի բացման արարողությունը: Անսարքության պատճառով նրա ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Բեռլինում օդ բարձրանալուց քիչ անց:

Մերկելի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ գերմանական պատվիրակությանը տեղափոխող «Կոնրադ Ադենաուեր» Airbus A340-ը  բարեհաջող, սակայն չնախատեսված վայրէջք է կատարել Քյոլնում՝ հայտնաբերված տեխնիկական անսարքության պատճառով: Ինքնաթիռը ետ է դարձել Նիդեռլանդների տարածքի վրա շրջադարձ կատարելով:

Կանցլերը և նրա պատվիրակությունը ուրբաթ առավոտյան մտադիր են թռչել Մադրիդ և նստել Բուենոս-Այրեսի սովորական չվերթի ինքնաթիռ, հաղորդել է կանցլերի ներկայացուցիչը:

Փոխանցում է BBC-ն: