30.11.2018 14:34

22 հազար ոստիկան Բուենոս-Այրեսում՝ կարգը պահպանելու համար

22 հազար ոստիկան Բուենոս-Այրեսում՝ կարգը պահպանելու համար

Բուենոս-Այրեսն ընդունում է G20 գագաթնաժողովի մասնակիցներին:

Արգենտինյան մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են, թե «չեն հանդուրժի այնպիսի բռնություններ», որոնք անցյալ տարի հեղեղել էին Համբուրգի փողոցները, և մոբիլիզացրել են իրավապահ ուժերի առնվազն 22 հազար աշխատակիցների:

Նրանք նաև դիմել են բնակիչներին՝ խնդրելով հանգստյան օրերին քաղաքից դուրս գնալ:

Costa Salguero ցուցասրահի շուրջ, որտեղ տեղի է ունենալու գագաթնաժողովը, և այն հյուրանոցների շուրջ, որտեղ մնալու են պատվիրակությունները, գագաթնաժողովի երկու օրերին ճանապարհները փակ կլինեն բոլոր ավտոմեքենաների և հետիոտների համար:

Եվ չնայած այս բոլոր միջոցառումներին՝ Բուենոս-Այրես ժամանած հակագլոբալիստները և հասարակական կազմակերպությունների ակտիվիստները պատրաստվում են զանգվածային ակցիաներ անցկացնել շաբաթ օրը:

Փոխանցում է euronews-ը: