30.11.2018 14:52

Ուկրաինան արգելում է 16-60 տարեկան ռուսաստանցի տղամարդկանց մուտքը երկիր

Ուկրաինան արգելում է 16-60 տարեկան ռուսաստանցի տղամարդկանց մուտքը երկիր

Ուկրաինան 16-60 տարեկան ռուսաստանցի տղամարդկանց մուտքը երկիր արգելել է:

Իսկ Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի ուկրաինացի ծովային սպաները ՝ թվով 24 հոգի, որոնք նոյեմբերի 25-ին  երբակալվել են Կերչի նեղուցում և Սիմֆերոպոլի դատարանի կողմից դատապարտվել երկու ամիս կալանքի՝ «Ռուսաստանի Դաշնության սահմանն ապօրինաբար հատելու» մեղադրանքով, տեղափոխվել են Մոսկվայի մեկուսարաններից մեկը:

Նրանց մեղսագրվող հոդվածը նախատեսում է մինչև վեց տարի ազատազրկում:

Փոխանցում է euronews-ը: