30.11.2018 19:16

ԱՄՆ-ում դատապարտյալը խոստովանել է, որ 35 տարում սպանել է 90 մարդու

ԱՄՆ-ում դատապարտյալը խոստովանել է, որ 35 տարում սպանել է 90 մարդու

78-ամյա ամերիկացի Սեմյուել Լիթլը, որ երեք սպանությունների համար ցմահ ազատազրկման է դատապարտվել, խոստովանել է, որ 35 տարվա ընթացքում սպանել է 90 մարդու: Եթե նրա մեղքը հաստատվի, ապա նա ամերիկյան ամբողջ պատմության ընթացքում ամենասարսափելի մարդասպանը կճանաչվի:

Կալիֆոռնիայում պատիժը կրող Լիթլը որոշել է խոստովանել՝ կալանավայրը փոխելու դիմաց: Նա գործել է ամբողջ երկրի տարածքում: Լիթլի ցուցմունքներից պարզ է դառնում, որ նա մանրամասն հիշում է թե՛ իր զոհերին, թե՛ բուն սպանությունը՝ որտեղ է ինքը եղել, ինչ մեքենա է վարել: Հիմնականում նա սպանել է թմրանյութերից կախվածություն ունեցող կամ պոռնկությամբ զբաղվող կանանց: Ընդ որում՝ բռնցքամարտով զբաղվող մարդասպանը սկզբում նոկաուտ է հասցրել իր զոհերին, ապա խեղդել՝ չթողնելով որևէ հանցանշան: Ոստիկանությունը, զոհերի վրա հրազենային կամ ծակող գործիքի հետքեր չգտնելով, մահը վերագրել է կամ թմրանյութի չարաշահմանը, կամ էլ դժբախտ պատահարի:

90 սպանություններից 34-ը ՀԴԲ-ն արդեն կարողացել է հաստատել, մյուսների ուղղությամբ քննիչների խումբը շարունակում է աշխատել:

Փոխանցում է BBC-ն: