03.12.2018 13:26

«Սիրում եմ քեզ». Ջորջ Բուշ-ավագի վերջին բառերը

«Սիրում եմ քեզ». Ջորջ Բուշ-ավագի վերջին բառերը

Նոյեմբերի 30-ի երեկոյան վախճանվեց Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքական գործիչներից մեկը՝ ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագը:

Հուղարկավորությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին նրա հայրենի Թեքսասում, իսկ դրա նախորդ օրը նախկին նախագահի հրաժեշի արարողությունը կկայանա Վաշինգտոնում, այդ օրը հայտարարված է ազգային սգո օր:

Ջորջ Բուշ-ավագը կհուղարկավորվի 2018 թ. ապրիլին վախճանված տիկնոջ՝ Բարբարայի, և 1953 թ. վաղ տարիքում արյան քաղցկեղից մահացած դստեր կողքին:

 Ինչպես գրել է New York Times-ը, վերջին պահին Բուշի կողքին է եղել նրա վաղեմի բարեկամը՝ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը:

«-Ի՞նչ է լինելու մեզ հետ, -հարցրել է Բուշը:

-Մենք դրախտում ենք հայտնվելու,- պատասխանել է Բեյքերը:

-Հենց այնտեղ էլ ուզում եմ հայտնվել,- ասել է Բուշը»:

Նույն օրը երեկոյան Բուշ-ավագին զանգահարել է նրա որդի Ջորջը:

«Հայրիկ, ես քեզ սիրում եմ: Կհանդիպենք մյուս կողմում»,- ասել է Բուշ- կրտսերը: Հայրը պատասխանել է. «Սիրում եմ քեզ»: Բեյքերը պնդում է, որ դրանք նրա վերջին բառերն էին:

Փոխանցում է BBC-ն: