03.12.2018 14:15

Մոսկվան նշել է, որ Հաշոգիի սպանության հարցում աջակցում է Էր-Ռիադին

Մոսկվան նշել է, որ Հաշոգիի սպանության հարցում աջակցում է Էր-Ռիադին

Կրեմլում միանգամայն արդյունավետ և բովանդակալից են գնահատում G20 գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ : Մոսկվան գոհունակությամբ նշում է, որ Էր-Ռիադը պատրաստ է հետաքննել ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունը, երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանյան կողմն իր հարաբերություններն ունի Սաուդյան Արաբիայի հետ: Մենք շահագրգռված ենք ռուսաստանա-սաուդյան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել G20-ում Պուտինի կողմից բեն Սալմանին շատ ջերմ ընդունելություն ցուցաբերելը, երբ խոսվում է Հաշոգիի սպանությանը նրա առնչության մասին:

Պեսկովն ավելացրել է, որ գագաթնաժողովի շրջանակներում «չափազանց արդյունավետ և բովանդակալից զրույց է տեղի ունեցել նախագահ Պուտինի և թագաժառանգի միջև»:

Փոխանցում է ria.ru-ն: