03.12.2018 15:16

Կրեմլում բացառում են առաջիկայում հեռախոսազրույցը Պուտինի և Պոռոշենկոյի միջև

Կրեմլում բացառում են առաջիկայում հեռախոսազրույցը Պուտինի և Պոռոշենկոյի միջև

Կերչի միջադեպի վերաբերյալ, երբ ուկրաինական ՌԾՈՒ-ն խախտել էր ՌԴ սահմանը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև մոտակա օրերին հեռախոսազրույց չի նախատեսված, լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ես միայն կարող եմ հաստատել, որ այդ միջադեպից հետո մինչ օրս Պուտինի և Պոռոշենկոյի միջև հեռախոսազրույց չի եղել և, որքանով ես եմ տեղյակ, առաջիկա օրերին նման խոսակցություն նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Պետրո Պոռոշենկոն ասել էր, թե Սև ծովում տեղի ունեցած միջադեպից հետո փորձել է հեռախոսով կապվել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ապարդյուն: Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով՝ երկկողմ, նորմանդյան, ամերիկյան գործընկերների մասնակցությամբ, հեռախոսազրույց ունենալ ՌԴ ղեկավարի հետ:

Փոխանցում է ria.ru-ն: