03.12.2018 15:33

Ամերիկյան սենատորը կոչ է արել ՆԱՏՕ-ի ռազմանավեր ուղարկել Սև ծով

Ամերիկյան սենատորը կոչ է արել ՆԱՏՕ-ի ռազմանավեր ուղարկել Սև ծով

Հանրապետական սենատոր Ջոն Բառասսոն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին կոչ է արել վճռական պատասխան տալ Ուկրաինայի հանդեպ «ռուսաստանյան ագրեսիային»,- փոխանցում է The Hill թերթը:

Սենատորի կարծիքով՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մի մարդ է, որը «հաշվի է նստում ուժի հետ»: «Նրա համար խոսքը ոչինչ չարժե: Նրա համար կարևոր են գործողությունները, ուստի ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկենք»,- հայտարարել է Բառասսոն:

Ուժի ցուցադրման համար սենատորն առաջարկել է ամերիկյան նավատորմ և ՆԱՏՕ-ի նավեր ուղարկել Սև ծով: Բացի այդ, Բառասսոյի խոսքով՝ անհրաժեշտ է լրացուցիչ ՀՕՊ միջոցներ և հականավային զենք մատակարարել Ուկրաինային:

Բառասսոն նաև ճիշտ է համարում Դոնալդ Թրամփի որոշումը՝ չեղարկելու G20-ի շրջանակներում հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:

Փոխանցում է ria.ru-ն: