03.12.2018 17:27

Ամուսինների զոհվելուց հետո Սիրիայում և Իրաքում հազարավոր ռուսաստանցի կանայք են մնացել

Ամուսինների զոհվելուց հետո Սիրիայում և Իրաքում հազարավոր ռուսաստանցի կանայք են մնացել

ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան տեղեկացրել է, որ ավելի քան հազար դիմում է ստացել ռուսաստանցի կանանցից, որոնք մեկնել են «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքներ և ցանկանում են վերադառնալ հայրենիք:

«Այսօր ինձ մոտ կան հազարավոր դիմումներ մեր կանանցից, որոնք մեկնել են Սիրիա և Իրաք՝ գրոհայինների մոտ, որոնք եղել են ԻՊ-ի անդամ և զոհվել են»,- ասել է Մոսկալկովան «Մարդու իրավունքներ» համառուսաստանյան բաց դասի ընթացքում:

«Հազարից ավելի կանայք, երեխաների հետ, պարզապես սոսկալի, խելքից-մտքից դուրս բռնությունների են ենթարկվել, մեծ մասը դատապարտված է ցմահ ազատազրկման կամ պահվում է անազատության մեջ, կամ էլ նրանց համարում են իրենց հանրության կանայք, նրանք բոլորը խնդրում են օգնել վերադառնալ Ռուսաստան»,- հավելել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Քանի որ այդ կանայք համարվում են ահաբեկչական կազմակերությունների մասնակիցներ, նրանց Ռուսաստան վերադարձնելը բավական բարդ է, քանի որ դա կարող է վտանգավոր լինել մյուս քաղաքացիների համար, ավելացրել է Մոսկալկովան:

Փոխանցում է Interfax-ը: