04.12.2018 09:15

Լուկա Մոդրիչը՝ «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր

Լուկա Մոդրիչը՝ «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր

Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը France Football-ի կողմից արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին:

33-ամյա ֆուտբոլիստը շրջանցեց «Յուվենթուս»-ի ու «Ատլետիկո»-ի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Անտուան Գրիզմանին:

Հիշեցնենք, որ Մոդրիչը ընթացիկ տարում «Ռեալ»-ի հետ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 3-րդ տարին անընմեջ: Խորվաթիայի ընտրանու կազմում դարձավ աշխարհի փոխչեմպիոն և արժանացավ Մունդիալ-2018-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: