04.12.2018 11:31

Վախճանվել է գրող Անդրեյ Բիտովը

Վախճանվել է գրող Անդրեյ Բիտովը

Դեկտեմբերի 3-ին Մոսկվայում 82 տարեկան հասակում վախճանվել է գրող Անդրեյ Բիտովը՝ ռուսական պոստմոդեռնիզմի և ինտելեկտուալ արձակի ամենապայծառ ներկայացուցիչներից մեկը:

«Գրքի հետ շփումը մնում է մարդկային հիմնական շփումը, և գրականությունը ոչ մի տեղ չի կորչի, համոզված եմ: Իսկ այն մարդը, որ մոռացել է կարդալը, վայրենանում է»,- ասել է Բիտովը BBC-ին տված հարցազրույցում:

«Հնարավոր է՝ ռուս գրականությունն է հենց մեր միակ մենթալիտետը:… Մենթալիտետը պատասխանատվություն է: Պատասխանատվություն չկա, բայց ցավն արտահայտվում է: Ռուս գրողը հենց այդ ցավի օրգանն է…20-րդ դարում ամենախիտ իրականությունն այն չէ, ինչը կարող էր գրված լինել որպես ռուս դասական ավանդույթների շարունակություն, այլ այն, ինչը չէր կարող գրված լինել, եթե ռեժիմը չլիներ»:

Գրող Դմիտրի Բիկովը նշել է, թե Բիտովի մասին ավելի հաճախ խոսում են որպես ինտելեկտուալ արձակի ներկայացուցչի, և հազվադեպ են հիշում, թե նա ինչ զարմանալի արձակագիր է և ինչ վարպետորեն է տիրապետում լեզվին:

Անդրեյ Բիտովը Երևանի պատվավոր քաղաքացի է (1997թ.), Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1997 թ.): Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Փոխանցում է BBC-ն: