04.12.2018 12:14

Քվորում դեռ չկա. ԱԺ նիստը դեռ չի մեկնարկել

Քվորում դեռ չկա. ԱԺ նիստը դեռ չի մեկնարկել

Թեեւ այսօր Ազգային ժողովը պետք է քննարկեր ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի (Բնապահպանության նախկին նախարար) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ դատախազության ներկայացրած միջնորդությունը, նիստը, սակայն, մինչ այս պահը չի սկսել: Քվորում չկա: Նիստի մեկնարկին գրանցվել է 14 պատգամավոր, այնինչ՝ քվորումի համար անհրաժեշտ է, որ գրանցվի առնվազն 53 պատգամավոր:

Օրենքի համաձայն, խորհրդարանականները 4 ժամ ունեն քվորում ապահովելու համար: Եթե այդ 4 ժամում քվորում չապահովվի, նիստը չի կայանա: