04.12.2018 12:29

Զինծառայողները շուտով նոր՝ տեղական ճտքակոշիկներ կունենան

Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան:

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, տեղական արտադրության այս ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք:

«Արտադրությունը համալրված է ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և հոսքագծերով: Ճտքակոշիկները դիմացկուն են, մինչև սերիական արտադրությունը ամիսներ շարունակ փորձարկվել են եղանակային տարբեր պայմաններում: Վստահաբար`դրանք լավագույն ճտքակոշիկներն են հայկական բանակի ձևավորումից ի վեր»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: