04.12.2018 12:46

Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ

Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ

ՊՆ-ից հաղորդւոմ են, որ այսօր՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: