04.12.2018 13:03

ՄԻ-6-ի ղեկավար. Ռուսաստանը պետք է հասկանա, որ իր ագրեսիան անպատասխան չի մնա

ՄԻ-6-ի ղեկավար. Ռուսաստանը պետք է հասկանա, որ իր ագրեսիան անպատասխան չի մնա

Բրիտանական հետախուզության ղեկավար Ալեքս Յանգերը Ռուսաստանին կոչ է արել չթերագնահատել Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների հնարավորությունները՝ պատասխանելու իր դեմ ուղղված ագրեսիվ գործողություններին:

Այդ մասին ՄԻ-6-ի տնօրենը, որը հազվադեպ է հրապարակավ հանդես գալիս, հայտարարել է Շոտլանդիայում Սենթ-Էնդրյուս համալսարանում:

Յանգերի խոսքով՝ Ռուսաստանը մշտական դիմակայության մեջ է գտնվում Արևմուտքի հետ:

ՄԻ-6-ը Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր դեմ մահափորձի մեջ կասկածվողների հայտնաբերման գլխավոր դերակատարն է, նշել է հետախուզության ղեկավարը:

«Լոնդոնի խնդիրն այն է, որ Ռուսաստանը եզրակացություն անի. ինչ շահ էլ որ նա, իր կարծիքով՝ ստանա այդ գործողություններից, դրանք չեն արդարացնում ռիսկերը»,- հայտարարել է Յանգերը: Մեծ Բրիտանիայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն իրենց գինը կունենան, ավելացրել է ՄԻ-6-ի ղեկավարը:

Փոխանցում է BBC-ն: