04.12.2018 13:45

Ըստ տարածված լուրերի՝ Նիգերիայի նախագահը մահացել է, և նրան փոխարինել է իր նմանակը

Ըստ տարածված լուրերի՝ Նիգերիայի նախագահը մահացել է, և նրան փոխարինել է իր նմանակը

Նիգերիայի նախագահ Մոհամադու Բուհարին փորձում է ցրել այն լուրերը, թե ինքն, իբր, մահացել է, և իրեն փոխարինում է իր նմանակը: Սոցցանցերում ավելի վաղ ենթադրություններ են հայտնվել, թե իսկական նախագահի փոխարեն՝ հանրությանը ներկայանում է Ջուբրաիլ անունով ոմն սուդանցի:

75-ամյա Բուհարին մտադիր է մասնակցել 2019 թ. փետրվարին նախատեսված նախագահական ընտրություններին, սակայն 2015 թվականից նա առողջական լուրջ խնդիրներ ունի: 2017 թ. նա երեք ամսով մեկնել է Բրիտանիա՝ բուժվելու:

Ելույթ ունենալով Լեհաստանում ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված համաժողովում՝ Նիգերիայի առաջնորդն իր առողջության վերաբերյալ բամբասանքներն անվանել է «անքաղաքավարի և անաստված»: «Շատերը հույս ունեն, թե ես մեռել եմ հիվանդությունից: Ոմանք նույնիսկ  դիմել են փոխնախագահին՝ խնդրելով իրենց նշանակել տեղակալ, ենթադրելով, որ ես մեռել եմ: Դա, իհարկե, շատ է շփոթեցրել փոխնախագահին: Նա եկավ ինձ մոտ Լոնդոն, երբ ես ապաքինվում էի… Սա, իսկապես, ես եմ, հավատացնում եմ ձեզ»,- ասել է Բուհարին:

Փոխանցում է BBC-ն: