04.12.2018 14:17

Երկու օդաչուները զոհվել են. կորած ինքնաթիռի վթարի վայրը հայտնաբերվել է

Երկու օդաչուները զոհվել են. կորած ինքնաթիռի վթարի վայրը հայտնաբերվել է

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փոխանցում է, որ հայտնաբերվել է կորած ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը: «Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն Են ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը»,- հայտնում է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: